20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում հազարավոր մարդիկ լքել են ազգայնական կուսակցության շարքերը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամների թիվը կտրուկ նվազել է։  Վերջին 4,5 ամսվա  կուսակցության շարքերը լքել է  14 հազար 341 անդամ։ Քաղաքական կուսակցությունների անդամների և գործունեության վերահսկողությամբ զբաղվող հանրապետական դատախազության հրապարակած տվյալների համաձայն «ԱՇԿ»-ն 2017թ. հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեցել է 498 հազար 915 անդամ, մինչդեռ ներկայումս այդ թիվը նվազել է 484 հազար 574-ի։

Կուսակցության անդամների արտահոսքը հիմնականում պայմանավորվում է  նրանց՝«ԱՇԿ» նախկին անդամ Մերալ Աքշեների հիմնած նոր «Լավ» («İyi») կուսակցությանն անդամակցելու ցանկությամբ։

Նշենք, որ 2017թ.-ի  հոկտեմբերի 25-ին հիմնված «Լավ» կուսակցությունը  2018թ. փետրվարի 22-ի դրությամբ ունի  51 հազար 64 անդամ։

Իսկ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)կուսակցության անդամների թիվը վերջին 10 ամսվա ընթացքում 580 հազար 128 անդամով ավելանալով՝ հասել է 9 միլիոն 949 հազար 45-ի։  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ