19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Առայժմ հայտնի չէ, թե զինծառայողը ինչ հանգամանքներում է հրազենային վիրավորում ստացել: «Այս պահին չեմ կարող ասել: Հետաքննությունը կլինի, կիմանանք»,- ասել է Հովհաննիսյանը:

Զինծառայողը Բերդի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության, որից հետո տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ