25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լոռու մարզում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկանները ձորակում հայտնաբերել են ВАЗ 21099 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Լեռնավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հրանտ Գևորգյանը, ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել մեկ այլ ոլորանապտույտ հատվածում գտնվող ձորակում, և ժամանած Սպիտակի բժիշկները նրան հայտնաբերել են մահացած։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Հ. Գևորգյանը մահացել է ժամեր առաջ, քանի որ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ նա եղել է ավտոմեքենայից դուրս ընկած, սառած վիճակում։

Փաստի առթիվ քննիչ Ա. Քալաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները եղել է «34 RN 777», սակայն համարանիշը ժամանակավորապես հաշվառումից հանված է եղել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ