19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով կդառնա առաջատար․ օլիմպիական մեդալների հաշվարկը՝ այս պահի դրությամբ

Ավարտին են մոտենում 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Վաղը Փհենչհանում եւս մի քանի մրցում տեղի կունենա, այնուհետեւ՝ փակման արարողությունը։

Այսօր եւս դեռ մրցումներ կան, սակայն այս պահի դրությամբ ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը։ Հետաքրքիր պատկեր է մրցաշարային աղյուսակում։ Առաջին եւ երկրորդ տեղում գտնվող Նորվեգիան ու Գերմանիան հավասար քանակի՝ 13-ական ոսկե մեդալ ունեն։ Սակայն առաջինը Նորվեգիան է՝ ընդհանուր մեդալների քանակով՝ 38 մեդալ՝ 13 ոսկե, 14 արծաթե, 11 բրոնզե։

Գերմանիան ընդհանուր հաշվարկով ունի 28 մեդալ՝ 13 ոսկե, 8 արծաթե, 7 բրոնզե։

Երրորդ տեղում Կանադան է՝ 28 մեդալով՝ 11 ոսկե, 8 արծաթե եւ 9 բրոնզե։

Քանի որ ոսկե մեդալների քանակով երկու երկրները հավասար են, վերջին երկու մրցութային օրվա ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ