20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Մարոզի” գործը` նոյեմբերի 2-ին

Հայաստանի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել “Զինվոր” հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հայցադիմումը ընդդեմ “Հրապարակ” օրաթերթի:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը համաձայն չի Կենտրոն եւ Նոր-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճռի հետ:

Ըստ հայցվորի, թերթը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար պահանջում էր հերքում տպագրել, իսկ դատարանը գտել էր, որ  լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես` լսելով եւ նույն հոդվածում հրապարակելով շահագրգիռ անձի դիրքորոշումը հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը նիստը նշանակել է նոյեմբերի 2-ին: Նախագահող դատավորն է Տիգրան Սահակյանը, դատավորներն են Կարինե Հակոբյանն ու Գոհար Մատինյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ