25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաղը դեռ նոր է սկսվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող կոալիցիան այսօր որոշել է Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի չորորդ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին որոշման մեջ անկասկած որեւէ սենսացիոն բան չկա եւ սա իրադարձությունների ընթացքի տրամաբանական շարունակությունն է: Սակայն երաշխավորվա՞ծ է արդյոք Արմեն Սարգսյանի նախագահության նույն սահուն ընթացքը մինչեւ վերջ, այսինքն մինչեւ ընտրության արդյունքը, թե՞ ոչ: Համենայն դեպս առայժմ մնում է բաց հարց, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու Ծառուկյան խմբակցությունը: Բանն այն է, որ այստեղ դեմ լինելու դեպքում Արմեն Սարգսյանը չի ընտրվի առաջին փուլով, քանի որ դրա համար պետք է 75 կողմ ձայն, իսկ այդքան ձայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չունեն:

Հետեւաբար Ծառուկյան դաշինքի առնվազն 14 պատգամավոր պետք է քվեարկի Արմեն Սարգսյանի օգտին: Իսկ ընտրության հարցում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ակնկալել է «ընդարձակ մեծամասնություն», «համերաշխ» քվեարկություն: Այն, որ Սարգսյանն ունի խորհրդարանում այդպիսի մեծամասնություն, կասկածի ենթակա չէ: Ըստ այդմ մեղմ ասած քիչ հավանական է թվում, որ Ծառուկյան դաշինքը հայտարարի դեմ լինելու մասին: Այդ դեպքում դաշինքը կարող է հայտնվել անհարմար վիճակում, երբ լինելով դեմ, կպարզվի, որ 14 պատգամավոր այդուհանդերձ քվեարկել է կողմ: Ըստ այդմ, թերեւս կկայացվի ռացիոնալ որոշում եւ առնվազն կորդեգրվի չեզոք դիրքորոշում, հայտարարելով, որ ամեն ոք ազատ է դաշինքում քվեարկել ինչպես կամենա:

Մյուս կողմից, թերեւս չկա հիմք համարելու, որ Ծառուկյան խմբակցությունը կքվեարկի Արմեն Սարգսյանի օգտին, կամ դեմ չի լինի թեկնածությանը միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանն է այդպես ուզում: Որեւէ մեկին պարզ չէ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեւավորվել Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյանի հանդիպման արդյունքում, ինչ պայմանավորվածություններ կան Սերժ Սարգսյան-Ծառուկյան ֆորմատով: Ըստ այդմ պետք չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ստացել է առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել եւ միանգամայն պատրաստակամորեն դաշինքը կաջակցի Արմեն Սարգսյանին:

Խնդիրն այն է, որ մարտի 2-ին ոչ թե ավարտվում է ինչ որ բան, այլ խաղը նոր է միայն սկսվում: Ձեւավորվում է ներհամակարգային մի նոր բեւեռ եւ ներիշխանական խաղը դառնում է ավելի բազմադեմ ու բազմաշերտ: Ծառուկյան դաշինքը խաղացող է, ընդ որում մեղմ ասած ամենեւին ոչ երկրորդական խաղացող: Ըստ այդմ, զուտ այդ տրամաբանությունից ելնելով դաշինքի համար պարզապես անտրամաբանական եւ անիմաստ է լինելու դուրս մնալ խաղից: Առավել եւս, որ տվյալ պարագայում այդ խաղն ամենեւին զուտ իշխանություն-ընդդիմություն ձեւաչափային տիրույթում չէ…»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ