29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Հարցերի հարցն այն է, թե մարտի մեկի գիշերը ով է հրահանգ տվել այդտեղ ցուցարաներին ցրել»

արամ սարգսյան 1

«Ելք» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը «Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ նախ ներողություն խնդրեց «Մարտի մեկի» զոհերի հարազատներից: «Թեկուզ հենց նրա համար, որ ես իմ ծնողի, զավակների կողքին եմ, իրենք՝ ոչ: Խնդրում եմ՝ ներեք մեզ»,- ասաց Սարգսյանը: 

Ապա նա հիշեց, որ մարտի 5-ին իրեն ներկայացվել է մեղադրանք, և ինքը ներգրավվել է որպես մեղադրյալ բոլոր աշխարհիկ հանցանքներիի համար՝ պետական հեղաշրջում՝ մարդկանց կյանքին վնասող հանգամանքներով: «Կանչվեցի հարցաքննության, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ դատախազությունում, չեմ ուզում հիշել, որովհետև դա նման էր մի կանվերտի, որը ուղղակի գործեր էր տպում: Ինձ գոնե որպես նախկին վարչապետի արտահերթ էին քննում, մնացածին ուղղակի սպասեցնում էին էնքան՝ մինչև շունչները կտրվի, դա իրոք հոսքագիծ էր:

Մի քանի անգամ հարցաքննելուց հետո ինձ մոտեցավ հատուկ քննչական ծառայության պետը, որը շատ քաղաքավարի ասաց՝ խնդրել են Ձեզ փոխանցեմ, որ Ձեզ չեն ձերբակալում, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, կրկնվելու դեպքում այդ հանգամանքը հաշվի չի առնվի: Մյուս ընկերներիս ձերբակալեցին»,-պատմեց նա: Նա ընդգծեց, որ այս իշխանության քննչականի գործելակերպը հենց այդպիսին է, դրա համար էլ երկիրը լքում են, դրա համար արտագաղթ կա: «Ես, իհարկե, համապատասխան պատասխան տվեցի և ասեցի, որ խնդրում եմ կփոխանցեք նման հորդոր անողին, բայց խնդիրը դրանով չլուծվեց չէ՞, իհարկե, չլուծվեց. այս խնդիրնեը լուրջ քննության, լուրջ անդրադարձի կարիք ունի: Ուզում եմ այստեղ բոլոր նստածներիս դիմեմ՝ ուզու՞մ ենք այդ անհասկացվածության պատը քանդենք, թե ուղղակի մեր դիրքերում հնարավորինս խրամատավորվում ենք ու ուզում ենք այդ խրամատի մեջ մնալ ու հարցերի չպատասխանենք»,- ասաց պատգամավորը:

Սարգսյանը նշեց, որ իր համար հարցերի հարցն այն է, թե մարտի մեկի գիշերը ով է հրահանգ տվել այդտեղ ցուցարաներին ցրել: «Որովհետև ամսի 26-ից հետո ցուցարարների քանակը պակասում էր և 5-10 օր էլ այնտեղ մնալով՝ մենք՝ կազմակերպիչներս, խնդիր էինք ունենալու՝ ինչպես արդարանանք հավաքվածների մոտ: Թողնեին, մեկ շաբաթ էլ այդ խնդիրն ինքն իրեն էր լուծվելու, արդյոք դա քաղաքական նկատառում ուներ, թե ոչ»,- հարցրեց նա: Նա առաջարկեց, որ մարտի մեկի զոհերի գործողությունները որպես քաղաքացու հերոսացնել, հակառակ դեպքում, ըստ նրա, մեր ժողովուրդը հերոսացնում է նրանց, ովքեր զենքով են նման բան անում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ