25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք պետք է դասեր քաղենք. Գագիկ Մինասյանը՝ «մարտի 1»-ից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով՝ որպեսզի «Մարտի 1»-ը մեր երկրում այլևս երբեք չկրկնվի, քաղաքական ուժերը պիտի հանդուրժողական լինեն միմյանց նկատմամբ։ «Ժողովրդավարությունը մեր երկրում ծնվել, զարգացել, ոտքը քարին է խփել ու էլի վեր է կացել հարյուրամյակների ընթացքում։ Մենք ժառանգել էինք տոտալիտար խորհրդային պետության նար բացասական կողմերը։ Բոլոր խորհրդային պետություններում էլ սայթաքումներ եղել են, ավելին՝ եղել են ավելի վատ սայթաքումներ, բայց դա մեզ չի արդարացնում։ Պետք է հրաժարվել ոչ կոմպրոմիսային պահվածքից․ առաջին հերթին սա վերաբերվում է իշխանությանը, բայց ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը», – այսօր «մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Գագիկ Մինասյանը։

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց՝ հարկավոր է ավելի ուշադիր լինել և ավելի հմուտ քաղաքականություն վարել՝ սայթաքումներ չունենալու համար։ «Մենք ունենք իրողություններ, որոնք օրենքներով, որոշումներով կամ էլ արտասահման գնալ-գալով չենք կարող արագ փոփոխել։ Այդպիսի խնդիր կա ոչ միայն մեր երկրում, այլև մյուս երկրներում։ Բայց այսօր այդ փոփոխություններն արագ անելու հրամայական կա։ Ինչքան էլ սոցիալական վիճակը ծանր լինի, եթե քաղաքական ուժերը կարողանան երկխոսության հնարավորություն ու կոմպրոմիսի մոտեցում գտնել, այդ խնդիրները, համոզված եմ, երբեք չեն բերի Մարտի 1-երի։ Մենք պետք է դասեր քաղենք» – ասաց Գագիկ Մինասյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ