15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

«Ռոբերտ Քոչարյանը նախագահ է, նման բան չի անի». Տեր-Պետրոսյանը վստահ է եղել

լյուդմիլա ս

«Իշխանությունը չի ցանկանում ընդունել, որ այդ օրը կիրառվել է անհամաչախ զենք ժողովրդի նկատմամբ»,-այսօր «Ելքի» նախաձեռնությամբ «Մարտի 1-2ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: 

ՀԱԿ նախկին անդամը հիշեց, որ նախքան այդ հարձակումը նիստի ժամանակ ինքը հարցրել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե ինչ կլինի, եթե ուժ կիրառվի: «Ռոբերտ Քոչարյանը նախագահ է, նա դա գիտակցում է և երբեք նման բան չի անի»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Իսկ իրականում Քոչարյանը լեգիտիմության պակաս ուներ, նա չէր էլ գիտակցում նախագահի ինստիտոիտի պատասխանատվությունը և դրա արդյունքում արեց այն, ինչ տեղի ունեցավ մարտի մեկին: Իսկ դրանից առաջ ժողովուրդն իրականացնում էր իր սահմանադրական իրավունքը»,-հավելեց Սարգսյանը: 

Նա հորդորեց իշխանություններին քաղաքական կամք գտնել, ընդունել այն, ինչ բոլորը գիտեն, և դրանից հետո Հայաստանը զարգացման լրիվ այլ ուղիով կգնա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ