19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ դեղերի ստվերային շրջանառություն կլինի» /տեսանյութ/

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր  «Հենարան» մամուլի ակումբում  անդրադարձավ դեղատներից դեղերի   վաճառքի  կարգի փոփոխությանը և սպառողների իրավունքներին:
Բանախոսը հիշեցևեց՝ այս   օրենքի  նախագիծը  նոր    չի գրվել. դրա նախագիծը մշակվել է այն ժամանակ, երբ նախարարը Լևոն Ալթունյանը չէր:

«2016 թվականին օրենք են գրել, երկու տակ ծալել, դրել են բարձի տակ և հիմա էլ հիշել, հանել են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ առողջապահության նախարարությունը ռեֆորմները միտումնավոր ձախողում է»,-  ասաց Պիպոյանը՝ շեշտելով՝  մենք   ունենք առողջապահական այնպիսի համակարգ, որն իրականացնում է իր գործառույթն այնպես, որը հասարակության   օգտին չէ։ 

Դեղերի մասին անդրադառնալով՝ բանախոսը նշեց․ «Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ  դեղերի ստվերային շրջանառություն կլինի, դեղատունը առանց դեղատոմսի տալու է այն դեղը, որը պետք է տար դեղատոմսով»,-ասաց  Բաբկեն Պիպոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ