23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր մանրամասներ Գյումրիի փլուզումից /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր գիշեր ԱԻՆում, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ եւ 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ):

Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:

Դեպքի վայր են այցելել Շիրակ մարզի ու Գյումրիի  իրավասու մարմինները, տեղում ծանոթանալու իրավիճակին:

Նշենք, որ այս շենքը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, ու բաց վերքի պես  հետևում է քաղաքի անցուդարձին:  Տարիների Ընթացքում շենքի տարբեր հատվածներ փլուզվեցին, բայց դեռ շարունակում են այս շենքում ապրել բնակիչներ:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ  Ալբերտ Մարգարյանը ասաց, «Գարեգին Նժդեհ 7 շենքում բնակվող 8 ընտանիքներից 2-ն ունեն անօթևանի կարգավիճակ, մնացած 6 ընտանիքները երկրաշարժից անօթևան չեն դարձել, չնայած այժմ բնակարանային խնդիր ունեն: Եթե խոսենք անօթևանի կարգավիճակ ունեցող երկու ընտանիքների մասին, ապա պետք է ասեմ, որ նրանց բազմիցս ընդգրկել են բնակապահովման ծրագրերում, սակայն վերջիններս հրաժարվել են ինչպես “Մուշ” թաղամասում տրամադրված բնակարաններից, այնպես էլ բնակարանների գնման վկայագրով քաղաքի այլ հատվածներում բնակարան ձեռք բերելուց»:

Շիրակի մարզպետն էլ հավելեց . «Ես գտնում եմ, որ անթույլատրելի է մարդկանց բնակվելը, նրանց կյանքի համար վտանգ է ներկայացնում, որևէ մեկը երաշխավորված չէ, որ փլուզում կրկին չի լինելու, բնակիչների կամայական որոշումները` շենքից դուրս չգալը, ուղղակի անթույլատրելի է»:

Այժմ տեղում աշխատում են  մասնագետները: Տարահանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:Բնակիչների հետ զրուցում են, առաջարկում տարբերակներ շենքից  մեկընդմիշտ հեռանալու:

28059133_2018682448390963_9112103245195457828_n 28167200_2018682668390941_6197049646613675215_n 28279252_2018682781724263_2789646726746882777_n 28279501_2018682918390916_8935257368261732373_n 28377493_2018682545057620_2849882572083729393_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ