29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը ՌԴ-ին հասկացրեց. «Կորցնելու բան ունես». «168 ժամ»

ss-2

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի և Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը ևս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում:

Նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ մտավախություններ ունի, որ այս ծրագրով հետաքրքրված չլինելու դեպքում Ռուսաստանը լուրջ խոչընդոտ կդառնա Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համար: ՀՀ նախագահը դա ասում է արևմտյան լսարանի համար՝ աջակցելով շատ ավելի լուրջ աջակցություն այդ ծրագրին և ընդհանուր առմամբ Հայաստանին նման կարևոր որոշումներ կայացնելու համար: Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է, բայց չի ստացել կանաչ լույս Ռուսաստանից:

Երկրորդ` այս հայտարարությամբ ՀՀ նախագահը նաև տրամադրություններ է փորձում շոշափել Կրեմլում, ՀՀ նախագահի այս խոսքերից հետո Կրեմլը ևս ազդակներ կփոխանցի հայկական կողմին:

Երրորդ` հայկական կողմը նաև այլ խնդիր է լուծում` ռուսական կողմին հասկացնում է, որ ունի այլընտրանքներ, և Կրեմլը, եթե կոպիտ ներկայացնենք, ապա կորցնելու բան ունի»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին, անդչադառնալով Ս. Սարգսյանի Մյունխենյան ելույթին:

Իր հերթին ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշել է, որ այդ նախագծում ռուսական շահ չկա, հետաքրքրությունն ու մասնակցությունը ռուսական կողմից անհասկանալի է: Ըստ նրա, Ռուսաստանն այսօր ավելի հետաքրքրված է Լարսի այլընտրանքով, որի համար փորձում է բանակցություններ վարել Վրաստանի, Հայաստանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ