23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյումրիին ու իսրայելական ընկերությունը. ներդրողը կաշխատի, եթե ազատ տնտեսական գոտում աշխատելու հնարավորություն տրվի /տեսանյութ/

Իսրայելական «Լոջիստիք էֆ թի զի» ընկերության եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ այսօր կնքված փոխըմբռնման հուշագրով ընկերությանը հանձնվեց 330 հա 4 հողակտորներ՝ Գյումրիի  Մարմաշենի խճուղու աջ ու ձախ հատվածները:

«Այս տարածաշրջանում նախագիծն ընտրված է այն մտքով, որ պետք է ծառայի Եվրասիական միության շուկային, ոչ թե Հայաստանի կամ Գյումրիի: Եվ այն ընկերությունները, որոնք գալու են այստեղ աշխատելու, իրենց շուկան լինելու է ամբողջ Եվրասիական միությունը»,- նշեց նախագծի հեղինակ, ԻսրայելՀայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի ԿանՏորը:

Գյումրին ծրագրի հիմքում է, քանի որ այստեղ կա օդանավակայան: Սրանք կարեւոր նախապայմաններ են կենտրոնի հիմնման համար: Գյումրին նախագծից իր օգուտը կունենա աշխատատեղերի մասով: 100 միլիոնավորր դոլարների ներդրմամբ իրականացվող ծրագրով թե ինչքան աշխատատեղ կբացվի, դեռ հստակ չէ: Սկզբի համար Գյումրի կգան եւ տեղում կաշխատեն ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցները, նրանք նաեւ տեղում կիրականացնեն վերապատրաստումներ, որպեսզի գյումրեցի աշխատակիցները եւս կարողանան աշխատել:

Ընկերությունները եւ իրենց պատրաստի ապրանքը կբերեն Գյումրի, կփաթեթավորեն, այնուհետ օդային ճանապարհով կարտահանեն:

«Ծրագրի նպատակն է ստեղծել ազատ առեւտրի գոտի հիմնականում ընկերությունների համար, որոնք գալիս են էլեկտրոնային առեւտրի ոլորտից, նաեւ ընկերություններ կգան, որոնք զբաղվում են դեղերի փաթեթավորմամբ կամ կենցաղային ու էլեկտրոնային սարքավորումների հավաքմամբ, դրանք խոշոր միջազգային ընկերություններ են, որոնք ունեն իրենց մասնաճյուղերն աշխարհի տարբեր երկրներում: Գյումրին ընտրված  է Հայաստանում որպես կենտրոն Եվրասիական շուկան սպասարկելու համար եւ այն  ընկերությունները, որոնք գալիս են Գյումրի, աշխատելու են Եվրասիական շուկայի վրա»,- ասաց Ցվի ԿանՏորը:

Իսրայելական ընկերությունը տարածքի ընտրությունը քաղաքապետարանի հայեցողությանը չի թողել: 2017-ի հոկտեմբերին, երբ հանդիպել են քաղաքապետի հետ, հստակ Մարմաշենի խճուղու աջ եւ ձախ կողմերն են ուզել:  Ի դեպ, այս ծրագրով վերանորոգել 12 կմ ճանապարհ, այսինքն՝ Մարմաշենի խճուղուց մինչև Շիրակ օդանակայան:

Կառավարությունը դեռ քննելու է առաջարկը, Գյումրիում ու Շիրակ օդանավակայանում ազատ տնտեսական գոտու հնարավորություն արդյոք կընձեռվի, դեռ հստակ չէ: Բայց ընկերության նախապայմանը սա: ԳյումրիԻսրայել այս համագործակցության պայմանագիրը հավանաբար կստորագրի 3 ամսից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ