25 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2018

«Նախագահը իրեն հատուկ ասպետական մեծահոգությամբ հայրենակից անվանեց եկվոր ցեղի ներկայացուցչին». Տաճատ Վարդապետյան

20.thumb

 «Նախագահի մյունխենյան ելույթը չափազանց կարևոր և հավասարակշռված ելույթ էր: Այն իրապես ողջախոհ դիվանագիտության արգասիք էր, որը ներկայացվեց միջազգային հանրությանը և վստահ եմ լիարժեքորեն բացահայտվեց Ադրբեջանի իրական դեմքը: Եվրոպայի սրտում ՀՀ նախագահի ելույթը ես համարում եմ՝ քաղաքական հասունության լրջագույն դրսևորում: Նախագահը իրեն հատուկ ասպետական մեծահոգությամբ հայրենակից անվանեց եկվոր ցեղի ներկայացուցչին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի հնչեցրած հայտարարություններին, թե Երևանը Ադրբեջանի պատմական տարածքն է և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մյունխենում հնչեցրած արձագանքին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը:

Նշենք, որ Հայաստանի նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին.-«Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Ադրբեջանի դատարկախոս ղեկավարը Երևանը համարում է պատմական տարածք: Պատմական տարածք անվանելուց առաջ պետք է պատմություն ունենալ: Այս տարի մենք նշում ենք Երևանի 2 800 ամյակը, սա նշանակում է, որ Երևանը 28 անգամ ավելի տարեց է, քան ադրբեջանցիներ կոչված ցեղախմբի զբաղեցրած  տարածքը»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով հարցին,թե հնարավոր է Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ գործողությունների դիմի,  Տաճատ Վարդապետյանը նկատեց. «Ուզում եմ մեջբերել ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի խոսքերը.« Այս հոխորտանքից եթե մեկը պետք է տուժի, ապա դա Ադրբեջանն է»: Մենք վստահում ենք մեր ժողովրդի ոգուն և բանակի հզորությանը: Սա նշանակում է, որ ցանկացած ոտնձգություն՝ դաժանաբար պատժվելու է»:

Տաճատ Վարդապետյանից հետաքրքվեցինք նաև՝ Հրայր Թովմասյանը հեռանում է Ազգային ժողովից, հնարավոր է  Դուք վերցնեք այդ հաջորդող մանդատը.«Առաջարկը ստանալու դեպքում, երբ լինի կուսակցության որոշումը միանշանակ կվերադառնամ խորհրդարան և պատրաստվում եմ բավականին ակտիվ մասնակցություն ունենալ օրենսդիր մարմնի աշխատանքներին: Մանավանդ մեկ ամսից անցնում ենք պառլամենտական կառավարման մոդելին»,-եզրափակեց Տաճատ Վարդապետյանը:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ