17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեսպան Մինասյանը Բուխարեստում մասնակցել է ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցությանը

Փետրվարի 20-ին Ռումինիայում Լիբանանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որին մասնակցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները:

Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց ունեցավ GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադդեմի հետ՝ քննարկելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները:

 
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ