20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Համագործակցությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ բարձր մակարդակի վրա է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

Քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Ամերիկյան եւ Արցախի պետական համալսարանների միջեւ փոխգործակցության խնդիրներին:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա` կարեւորելով դրական այդ դինամիկայի պահպանումը նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ