20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուհերի գիտխորհուրդները չպետք է ղեկավարվեն ռեկտորների կողմից. Կարեն Ավագյան

Այսօր խորհրդարանում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել լսումներ՝ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, ցավալիորեն արձանագրեց, որ ներկաների կողմից չէին բարձրացվում կրթության որակին առնչվող հարցեր։ «Մտահոգությունների շրջանակը շատ նեղ էր. մարդիկ շատ դեպքերում հնչեցնում էին նեղ-անձնական խնդիրներ։ Մինչդեռ այս օրենքի փոփոխման հիմնական նպատակը հենց բուհական կրթության որակի բարձրացումն է»,- ասաց Կարեն Ավագյանը։

Նա ներկայացրեց մի քանի նկատառումներ, որոնք պետք է շեշտադրվեն օրինագծում՝

  • բուհերի ամբիոնների վարիչները որևէ այլ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան,
  • ռեկտորները կամ այլ պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն ամբիոնի վարիչներ,
  • բուհերի կառավարման խորհրդում ուսանողները պետք է ունենան ձայների 25 տոկոս, քանի որ կրթության որակի հարցում ուսանողները ամենաշահագրգիռն են,
  • բուհերը չպետք է կախված լինեն բիզնեսից կամ ուսման վարձերից,
  • մասնավոր բուհերից պահանջները պետք է լինեն նույնը, ինչ պետական բուհերից։ Եթե բուհերը հավատարմագրվում են, ապա հավատարմագրված բոլոր բուհերի նկատմամբ պահանջները պետք է հավասարապես նույնը լինեն,
  • պետք է հստակ ձևակերպված լինեն համալսարան, բարձրագույն դպրոց, ակադեմիա, ինստիտուտ և այլ կառույցների չափորոշիչները,
  • բուհերի ռեկտորները պետք է ունենան գիտության դոկտորի աստիճան,
  • բուհերի գիտխորհուրդները չպետք է ղեկավարվեն ռեկտորների կողմից,
  • կառավարման խորհուրդներում գործատուների ներկայությունը պետք է հստակեցվի։

Պարոն Ավագյանն ընդգծեց նաև, որ Ազգային ժողովում օրինագծի քննարկումների ընթացքում փորձելու են բացահայտել ու բացառել բոլոր այն խութերը, որոնք խոչընդոտում են կրթության որակի բարձրացմանը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ