19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովն առաջարկում է բուհում 3 առարկա դարձնել պարտադիր քննական (տեսանյութ)

Բուհական կրթության հիմնախնդիրները մեր պետության կարևորագույն խնդիրներից են: Այս մասին այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ շատ մտահոգություններ ունի, որոնք քննարկել են նախարարի, դասախոսների, այլ պատգամավորների հետ:

Սակայն այլ մտահոգություն նա բարձրաձայնեց. «Բոլորիս համար պետք է հաստակ պարզ լինի, որ անկախ պետականության պայմաններում չի կարող նույնիսկ քննարկման առարկա լինել հայց լեզվի, հայոց գրականության, հայոց պատմության կարևորագույն առարկա լինելու հանգամանքը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, էլ չեմ ասում բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացի պարտավոր է բարձր մակարդակով տիրապետել այդ 3 առարկաներին»,-ասաց նա:

Շարմազանովը մեջբերեց Գարեգին Նժդեհի հայտնի արտահայտությունների մեկը, թե անպետք են այն դասագրքերը, որտեղ Արարատ լեռան մասին խոսվում է նույն ձև, ինչպես Սահարայի անապատի: «Բուհը, դպրոցը հայրենասիրության տաճար են»,-ասաց նա, ապա ներկայացրեց իր առաջարկը.

«Գրված է այստեղ, որ անկախ բուհի կազմակերպա-իրավական ձևից, մասնագիտությունից և կրթական ծրագրից՝ բարձրագույն կրթության բակալավրի ծրագրում հայոց լեզվի և հայոց գրականության, հայոց պատմություն առարկաների դասընթացների ուսուցումը ներառում է առնվազն 2 կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ այդ ստուգումները տարբեր տեաակներով կարող են լինել, իսկ ինքն առաջարկում է, որ այդ առարկաներն ունենան պարտադիր քննական ստուգում: Ըստ նրա՝ պետք է կարևորել այս առարկաների դերակատարումը: «Թող ոչ ոք չնեղանա, բայց թիվ մեկ հայրենաճանաչության գործոնը մայրենին ու մեր պատմությունը: Խնդրում եմ ընդունեք այս առաջարկը, որ այդ առարկաները լինեն պարտադիր քննական առարկաներ»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ