23 Հունիսի, Saturday, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Վայ, նանի ջան, էս ի՞նչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու»

ելք 1

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Ելքի» նախաձեռնած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ 

Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մինչև հիմա այդ իրադարձությունների զոհերի մահվան հանգամանքները կամ սպանությունները բացահայտված չեն, բացի այդ էլ նրանց հարազատներին փոխհատուցում չեն տրվել։ Փաշինյանը հայտարարեց, որ այն ժամանակ էլ, հիմա էլ քաղբանտարկյալներ են եղել ու կան: «Սա շարունակում է մնալ խայտառակություն Հայաստանի համար»,-ընդգծեց նա: «Ժողովուրդ ջան, հեսա էս բոլոր գործերը գնալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և ամբողջ Հայաստանի Հանրապետությունով գոռալու ենք՝ վայ, նանի ջան, էս ի՞նչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու»,-եզրափակեց նա:

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ