25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներինախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկախնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով:

«Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար  կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով  ինչ խնդիրներ կան և համատեղ քննարկենք դրանց լուծման ուղիները»–նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ոռոգման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով նախարարն առաջարկել է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության և Ջրպետկոմի մարզային կառույցները ևս ակտիվորեն համագործակցեն միմյանց հետ:

Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ջրանցքների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մարտի 15-ը, զուգահեռ ընթանում են սելավատարերի մարքման աշխատանքներ:

Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում ոռոգման համակարգի արդիականացման, համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցման ուղղությամբ: Միաժամանակ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման արդյունքում Արմավիրի,Արարատի և մի շարք այլ մարզերի 99 համայնքում 10500 հեկտար հողատարածքում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, զգալիորեն կկրճատվեն ջրի կորուստները և նոր հողեր կընդգրկվեն գյուղատնտեսական շրջանառության մեջ:

Բացի այդ, արդեն ավարտվել են 23 նոր հորատվող և 14 վերականգնվող պոմպակայանների նախագծման մրցույթները, որոնց մեծ մասը տեղակայված կլինեն Արմավիրի մարզում:

«Սահմանված են խիստ ժամկետներ. մեկ ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք ամբողջական նախագծված փաթեթներ, որից հետո կհայտարարենք շինարարության մրցույթը», – նշել է Արսեն Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կաթիլային ոռոգմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա խնայողաբար օգտագործել ջուրը, ոռոգման գործընթացի բարելավման կարևորագույն բաղադրիչներից  է:

Քննարկվել է նաև տնտեսված գումարների և նոր ոռոգման համակարգի բարելավման նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից նոր ֆինանսական  ռեսուրսների ներգրավման հնարավորությունը:    

Մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը ոռոգման խնդիրները հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքումորոշվել է պարբերաբար կազմակերպել աշխատանքային ձևաչափով հանդիպումներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ`  ընթացիկ հարցերը կարգավորելու նպատակով:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ