26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Ամեն ինչ արվում է վարչապետի տոտալ վերահսկողության սահմանման համար

արարյիկ հ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ այն, որ վարչապետի կողմից է հաստատվելու բուհական խորհուրդների կազմը, հաստատում է այն թեզը, որ ոլորտ առ ոլորտ, ճյուղ առ ճյուղ «Հանրապետական» կուսակցությունն իր օրինագծերի միջոցով հաստատում է վարչապետի տոտալ վերահսկողություն։ 

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի կողմից, նա կոչ է անում նայել այս հարցին 15-20 տարվա կտրվածքով. «Համալսարանը խորհուրդ ունի, որն ինչ-որ մեկի կողմից պիտի հաստատվի, կարող է Կրթության նախարարը հաստատի, կարող  է կառավարությունը հաստատի, մենք իրավաբանական բաց ենք լրացրել, իրավաբաններն ասում են՝ բաց է մնացել, թե ով է հաստատելու կառավարման խորհուրդը»,-բացատրեց նախարարը:

 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ