21 Հունիսի, Հինգշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Մեկը լինի պարոն Էրդողանին հարցնի, արդյոք ուզում է Աթեշյանի եղբայրը լինել». Աթեշյանի դեմ պայքարը թեժանում է/տեսանյութ/

«Մինչև հարցը լուծում չստանա՝ դեպքերը զարգանալու են: Ես չէի պատկերացնում, թե երբևէ պաստառներով Մայր աթոռում միտինգ կանենք»,-այսօր՝ փետրվարի 21-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներին և  ընդդեմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանիա սկսված ակցիային ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Ախոյանի խոսքով՝ պայքարի բոլոր ձևերը ապարդյուն են անցել. «Որովհետև զոռբայության շնորհիվ մարդը կարողացավ մատաղ լինել թուրքական իշխանություններին և կրկին բազմել Պոլոսո պատրիարքի աթոռին»:

Արագած Ախոյանն ընդգծում է, որ Աթեշյանը հույս դրել է Թուրքիայի իշխանությունների վրա և նրանց ներքաշելով իր խաղի մեջ հայտարարություններ է անում. «Աթեշյանը ունեցավ այնքան լկտիություն, որ ասաց՝ Էրդողանը իմ եղբայրն է և թուրքական իշխանությունները ինձ են ուզում: Այսինքն՝ թուրքական իշխանություններին ներքաշեց այս ամենի մեջ, ինչը ստորություն է: Պոլսո համայնքը քայայված է, քանի որ այնտեղ բազամակարծիք են: Մեծ մասը չի ընդունում այս որոշումը: Մի մասն էլ գործարարներ են և մեծ կապիտաl ունեն Թուրքիայում, այդ պատճառով էլ աչք են փակում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,-նշեց Արագած Ախոյանը:

Հանդիպման մյուս բանախոսը՝ պոլսահայ երգիչ Պողոս Եղիազար նշեց, որ պոլսահայերը ունեցել են այնպիսի պատրիարքներ, որոնք հեղինակություններ են եղել:

«Այդ հեղինակություններից հետո հայտնվեց այսպես կոչված աշխարհիկ ղեկավար, իսկ պոլսահայությունը ներկայացնում է Հայոց պատրիարքարանը: Պոլսահայերը չեն կարող ընդունել աշխարհիկ ղեկավարի: Պոլսահայությունը ներկայացնող անձը պետք է լինի պարկեշտ մարդ:Մինչ Աթեշյանը այդ վահանը իր համար սարքել է և մտել այդ վահանի տակ՝ Էրդողանը իմ եղբայրն է: Մեկը լինի պարոն Էրդողանին հարցնի, արդյոք ուզում է Աթեշյանի եղբայրը լինել»,-ընդգծեց Պողոս Եղիազարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ