20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նոր խաղի կանոններ» բարձրագույն կրթության համակարգում

Գիտությունը գրեթե ներկայացված չէ մեր բարձրագույն կրթության համակարգում, այսինքն՝ մենք ՀՀ-ում ունենք բնագիտական կրթությունների պահպանման խնդիր, և դա մեզ իջեցնում է դպրոցի մակարդակի: Այս մասին այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ եթե գիտությաբ զբաղվողների թվում 30-55 տարեկանները միայն 6 տոկոսն են կազմում, իսկ 65 տարիքից բարձր հատվածը 36 տոկոս է, սա արդեն խնդիր է: Օրենքն, ըստ Մկրտչյանի, հնարավորություն է ստեղծում սերունդների հաջոդականության համար:

Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը: Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներ՝ միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար: 

Նախարարը հավելեց, որ փորձել են ուժեղացնել համալսարանական ուսխորհուրդների դերակատարությունը:

Օրենքում նշվում է, որ բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական աստիճանների, կարող են իրականացվել ամբողջական բեռնվածությամբ և (կամ) մասնակի բեռնվածությամբ: 

«Ինքն, ըստ էության, նոր խաղի կաննոներ է սահմանում երկրի կրթական նոր համակարգի համար»,-ասաց Լևոն Մկրտչյանը:

Նախարարը խնդրեց ռեկտորներին դիտարկումներ ներկայացնել, եթե կան օրինակ՝ կյանքից ու գործնականից կտրված պահեր օրենքում:

Նկատենք, որ օրենքի նորամուծություններից նախաբակալավրի որակավորումն է՝ բարձրագույն կրթության կարճ շրջափուլի արդյունքում շնորհվող որակավորում, որի ուսումնառության ավարտը հավաստվում է համապատասխան ավարտական փաստաթղթով։ 

Խնդրահարույց թեզերից մեկն այն է, որ վարչապետի կողմից է բուհական խորհուրդների կազմը հաստատվելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ