23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտության անկմանը կբերի սա. մտահոգ Դավիթ Գասպարյանն առաջարկ ունի

 Հայ գրականագետ Դավիթ Գասպարյանն Henaran.am-ի հետ զրույցում ներկայացրեց, ըստ իրեն, գիտության մահվանը տանող մի հարց: 

«Պարբերաբար հայտարարվում է գիտական թեմաների մրցույթ, որ ֆինանսվորվում է պետության կողմից: Այս տարի ավելացրել են մի կետ, ըստ որի գիտնականը իրավունք չունի խումբ ձևավորել մինչև 70 տարեկանը»,-ասաց նա: Ըստ Դավիթ Գասպարյանի՝ սա ոչ թե հանուն երիտասարդության է, այլ կբերի գիտության անկմանը: «Ընդհանուր գիտության համար մեծ խնդիր է սա»,-կարծում է Գասպարյանը:

Վերջինս առաջարկում է ոչ թե նայել տարիքին, այլ վերջին 3-5 տարիների նրա արտադրանքին՝ գրած աշխատանքներին, հայտնագործություններին, զեկույցներին: «Եթե նայեն ու տեսնեն, որ չի կարողանում, թող չշարունակի, չի կարող,  բարի ճանապարհ, եթե կարող է, թող շարունակի: Հակառակ դեպքում սա տարիքիյաին դիսկրիմինացիա է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ