18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի քաղաքացին հեռախոսում Օջալանի նկարն ունենալու համար ձերբակալվել է

Ստամբուլի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով պնդել է, որ հասարակական տրանսպորտում մեկ այլ քաղաքացու հեռախոսի մեջ նկատել է «Քրդական Բանվորական կուսակցության« (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, վերջինս հաղորդել է ոստիկանությանը, որ տեսել է այդ քաղաքացու՝ Whatsapp հավելվածում «հեղափոխություն» անվամբ խմբում նամակագրությունը:

Քաղաքացու ահազանգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որով երթևեկում էին վերոնշյալ քաղաքացիները և խուզարկել «մեղավորին»: Բացի հեռախոսից որևէ այլ կասկածելի բան չգտնելով հանդերձ՝ նրան բերման են ենթարկել: Ըստ թուրքական «Diken» լրատվական կայքի՝ դատախազության որոշմամբ հեռախոսում Օջալանի նկարը ունենալու և կասկածելի նամակագրության համար քաղաքացին կալանավորվել է, հեռախոսը՝ առգրավվել:

Կայքը հիշեցնում է, որ նմանատիպ դեպք նախորդ շաբաթ ևս տեղի էր ունեցել: Երբ ավտոբուսում մի կին, լսելով 2 այլ ուղևորնեի խոսակցություն,  ահազանգել էր ոստիկանություն և պնդել , որ ուղևորները իրենց զրույցի ընթացքում վիրավորել են նախագահ Էրդողանին: Ահազանգից հետո վերոնշյալ ուղևորները նույնպես բերման էին ենթարկվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ