23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը.Նամակ պատանդին» գիրքը կներկայացվի հայ ընթերցողին

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 21-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապորանվան ազգային մանկական գրադարանում կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է  «Փոքրիկ իշխանը» և«Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը:

Նշենք, որ և՛ «Նամակ պատանդին» գործի, և՛ «Փոքրիկ իշխանի» առանցքում էլ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող ԼեոնՎերթն է՝ առաջին դեպքում որպես անանուն հասցեատեր, երկրորդ դեպքում՝ որպես հեռու և մոտիկ բարեկամը, որին ձոնված է ստեղծագործությունը:

Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսնում 1943 թվականին, ՄիացյալՆահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսնում «Փոքրիկիշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են:

Հիշեցնենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը»և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները:

Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունիամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույնհրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանությաննկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ