19 Ապրիլի, Ուրբաթ, 2019

Ինչու առաջինը դրախտ մտավ չմկրտված, հաղորդություն չստացած, Աստծո խոսքով չապրած ավազակը

52358997c5136_medium

Հակոբոս առաքյալը գրում է՝Աստված դեմ է հպարտներին, բայց շնորհ է տալիս խոնարհներին/Հակոբոս 4:6/։ Նա բարձրացնում է խոնարհներին ճիշտ ժամանակին,գրում է Պետրոս առաքյալը։
Ինչպիսի՞ն ենք մենք եկեղեցուց դուրս գտնվողների նկատմամբ,կոչում ենք նրանց անհավատներ ու անաստվածներ,ծաղրում,զվարճանում նրանց թուլությունների և տկարությունների վրա,մինչդեռ մկրտված ենք և հաղորդություն ենք վերցնում,ամեն կիրակի եկեղեցի ենք գնում։

Ի դեպ ,Հուդա Իսկարիովտացին առաջին հաղորդությունը վերցրեց Տէր Հիսուսի ձեռքից։ Ուրեմն՝անկախ նրանից՝ով է կանգնած մեր առջև,անկախ նրա դիրքից,մենք պետք է սովորենք ներքևից նայել,որպեսզի և մենք չտառապենք, և ուրիշին ցավ չպատճառենք: 

Ավազակը վերևից չէր նայում, երբ խնդրեց Հիսուսին ՝հիշել իրեն ,երբ գա Իր արքայությամբ։ Նա այդ պահին մտածում էր՝շանս չունի փրկվելու,«Հիսուս,խնդրում եմ քեզ՝ հիշիր ինձ, երբ գաս Քո արքայությամբ»։ Չի ասում ինձ էլ տար, այլ աղերսում է, որ հիշի միայն։

Չմկրտված, հաղորդություն չստացած, ողջ կյանքում Աստծո խոսքով չապրած ավազակը ստացավ ամենակարևորը՝ Հիսուսի պատասխանը, զարմանալի, անսպասելի ողորմությունը,-Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես:

Հավանաբար բոլորս մտածում ենք, թե մեր արդար կյանքի, մկրտության, հաղորդության, ծառայության, եկեղեցի գնալու համար, արդեն ունենք մեր տեղը երկնքում, սակայն ,եթե մենք խոնարհություն և խոնարհության մեջ սեր չունենանք, այս բաները մեզ չեն փրկի։ 

Հիսուսի ժամանակ փարիսեցիներն ու տաճարի սպասավորներն էին այսպես մտածում։ Հիշենք բոլոր սպասումներին հակառակ, չմկրտված, հաղորդություն չստացած և ամբողջ կյանքը Աստծո կամքով չապրած, բայց խոնարհված ու զղջացող ավազակն էր,որ առաջինը մտավ Աստծո խոստացած հավիտենական կյանքի մեջ:

 Քրիստոնեական խորհուրդներ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ