20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Սահակյանն՝ իր ու վարչապետի հարաբերություններից

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի խոսքով՝ Մարզահամերգային համալիրն այս պահին իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանն ասաց, որ մինչև հիմա ոչ մի տեսակի առաջարկություն համալիրի հետ կապված չկա:

Տրանսպորտի և կապի նախարարության շենքի մասին էլ նա հայտնեց, որ այս պահին կա առաջարկ: «Վարչապետի որոշման նախագիծ է պատրաստվում՝ ստեղծել բանակցող հանձնաժողով այն կողմի հետ, որը ցանկություն ունի ձեռք բերելու շենքը»:

Նա նաև ասաց, որ Պետական գույքի կառավարման վարչությունը չի կարող ասել, թե ինչ ճակատագիր կունենան նախկին Երիտասարդական պալատն ու «Զվարթնոցը»:

Արդեն անդրադառնալով իր ու վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին՝ Սահակյանն ընդգծեց. «Չկա որևիցե լարվածություն, մենք շատ գործընկերային, լավ, դրական հարաբերություններով ենք աշխատում ու բավականին մեծ աշխատանք ենք արել, որը փաստում է մեր ցուցանիշները»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ