29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պահքի շրջանում մեր մտքում ծագում են բազում հարցեր, որոնց պատասխանը մեզ չի գոհացնում

120411

Պահքի շրջանում մեր մտքում ծագում են բազում հարցեր, որոնց պատասխանը  մեզ չի գոհացնում, մեր իսկ ապրած կյանքի պատճառով: Հարցեր, որոնք կարող են արթնացնել մեր քնած միտքը, կյանքը ավելի իմաստալից դարձնելու համար:

Ի՞նչ ակնկալիք ուներ Աստված, երբ մեզ ստեղծեց հողից և շնորհեց հողին բնորոշ բոլոր դրական հատկանիշները:

Ի՞նչ նմանություն կա մարդու և հողի միջև: Ո՞րն էր մեզ ստեղծելու նպատակը և ո՞րն մեր առաքելությունը: Արդյո՞ք մենք արդարացրինք Աստծո ակնկալիքը մեզնից:

Անշուշտ Աստված օրհնեց հողը և օրհնած հողից ստեղծեց մարդ արարածին: Եթե մենք ուսումնասիրենք մեր բնությունը, կտեսնենք, թե ինչքան նման հատկություններ ունենք հողի հետ: Հողը կմնա անպտուղ, եթե այն չհերկեն, քարերից չազատեն, չցանեն, չջրեն և չմշակեն: Նույնը մարդ արարածն է, եթե չկրթվի, չդաստիարակվի, չաշխատի, չաճի ու չբազմանա, կմնա միայն ինքը առանց պտուղ: Բայց մենք համոզված ենք, որ Աստված մարդուն ստեղծելուց հետո, նրան օժտեց բազում շնորհներով և առաքինություններով: Այդպես ստեղծեց մեզ Աստված և ակնկալեց, որ մենք մշակենք մեր սեփական հողը, որ մեր մարմինն է:

Հերկենք, վարենք, ցանենք, մշակենք և Աստծո օգնությամբ և օրհնությամբ բազում բերքեր տանք, և այդ բերքը օգտակար լինի մեզ և մեզ շրջապատող մարդկանց, որպեսզի մարդիկ օգտվելով մեր առատ բերքից գոհանան և փառավորեն Աստծուն` իրենց ստեղծողին, որ երկնքում է: Ես կարծում եմ, որ այս բարի նպատակն էր հետապնդում Աստծուն, որ ստեղծեց մարդուն:

Այնուհետև ուղարկեց Աստված Իր Որդուն, և Որդու միջոցով մեզ հրավիրեց քրիստոնեության, որպեսզի մեր կյանքը առավել բարեկարգվի, ունենալով մեզ համար Կատարյալի Օրինակը, հետևենք Նրան, անընդհատ մշակենք, վարենք ու ցանենք, մաքրենք մեր հողը ամեն տեսակ մոլախոտերից: Սակայն մենք ծուլացանք մեր բոլոր պարտականությունների մեջ, ինչպես որ գրված էլ է մեղքերի ընդհանրական խոստովանության մեջ:

Հող կա բերրի է, հող կա, թերի է.
Հող կա ծառաստան է, հող կա` քարաստան:
Հող կա` գեղեցիկ ճանապարհ է, որ տանում է եկեղեցի, 
Հող էլ կա, որ ճանապարհն է գինենան, գիշերային ակումբի..
Հող կա ցանկապատ ունի, հող կա անցանկապատ է:
Հող կա այգեպան ունի, հող էլ կա անմշակ է:
Հող կա բուրաստան է ու պարտեզ, հող էլ կա փուշ ու տատասկ է:
Հող կա ջրի մոտ է, և ոռոգվում է, կա, որ անջուր է ու ամայի:
Հող կա վարձակալում են, մեկին տաս օգուտով, հող կա խեղդվում է իր փշից: Իրոք որ մարդ արարածը նման է իր նյութին` ինչից ստեղծվեց: Նայենք մեզ, մեր ընտանիքին, մեր մերձավորներին, մեր հայրենակիցներին, աշխարհին և անաչառ ձևով պատասխանենք. Գո՞հ է մեզնից Աստված արդյոք: Եթե գոհ չէ, սկսենք հենց հիմա, որ հասցնենք: Կյանքը մեր ձեռքում չէ..Թող ողորմի մեզ Տերը մեր տկարության համար, որ չարդարացրինք Իր հույսերը:

 Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ