20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաքելական Հայաստան». «Ռոսիա» հեռուստաալիքի անդրադարձն «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»

«Ռոսիա Կուլտուրա» («Россия Культура») հեռուստաալիքով հեռարձակվել է «Ոտքով…» հաղորդման նոր մասը՝ նվիրված «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»՝ Հայաստանին:

Հեղինակ-վարող Միխայիլ Ժեբրակն «Առաքելական Հայաստան» խորագրով անդրադարձը սկսել է Մոսկվայում գտնվող Փրկչի տաճարից, որտեղ ի նշան հայ-ռուսական դարավոր սերտ հարաբերությունների կանգնեցված է հայկական խաչքար:

Այնուհետև նկարահանող խումբը հայտնվում է համայն հայության հոգևոր կենտրոն համարվող Էջմիածնում: Դրան հաջորդում է հնագույն տաճարների, նորակառույց եկեղեցիների, հազարամյա հուշարձանների, ինչպես նաև հազարավոր անգին ձեռագրերի ու մատյանների պահոց Մատենադարանի ուշագրավ ուսումնասիրությունը:

Ընդհանուր առմամբ, հաղորդումը տևել է կես ժամ և ավարտվել հաղորդավարի հետևյալ խոսքով՝ «Հավատի նկատմամբ հավատարմությունն ու հայրենիքի նվիրվածությունը պահպանեցին Հայաստանը»:

 
 Հիշեցնենք, որ Ժեբրակը նույն հաղորդման նախորդ մասերից մեկը նվիրել էր տուֆակերտ Երևանին ու պատմել մեր մայրաքաղաքի հնագույն պատմության, զարմանալի ճարտարապետության, թանգարանների, ինչպես նաև քաղաքի՝ աշխարհին տված տաղանդավոր մարդկանց մասին:

https://web.facebook.com/rusarminfo.ru/videos/892944027546158/

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ