25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ալկոհոլային ավանդույթներով” Չեխիայում արգելել են ալկոհոլի վաճառքը

Կեղծ ալկոհոլ խմելու հետեւանքով տեղի ունեցած մահվան մի քանի դեպքերից հետո Չեխիայում արգելվել է 20 տոկոսից ավել թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքների վաճառքը, հաղորդում է “РБК” կայքը:

Արգելքն ուժի մեջ է մտել անմիջապես եւ կգործի բոլոր ռեստորաններում, սրճարաններում, բարերում եւ սննդի հասարակական այլ կետերում, ինչպես նաեւ հյուրանոցներում: Արգելքը վերաբերում է նաեւ ինտերնետի միջոցով վաճառքին:

Այս որոշումը կարելի աննախադեպ համարել` հաշվի առնելով սպիրտային խմիչքներ օգտագործելու Չեխիայի ազգային ավանդույթները: Առայժմ ոստիկանությանը հաջողվել  է ձերբակալել 10 մարդու, ովքեր մեղադրվում են մեթիլային սպիրտ պարունակող խմիչքների վաճառքի մեջ: Անօրինական խմիչքների պատճառով մահացածների թիվը Չեխիայում հասել է արդեն 19-ի, եւս 24 մարդ հոսպիտալացվել է:

Վերջին 30 տարվա ընթացքում սա ամենամասշտաբային ալկոհոլային թունավորման դեպքն է Չեխիայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ