25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեքենան այրվել է, տուժած վարորդն էլ թռել է բժշկական կենտրոնի պատուհանից

Փետրվարի 16-ին, ժամը 22.40-ին, Ախուրյան գյուղի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում իր Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը: Ավտոմեքենան մասամբ այրվել է:

Վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Տուժածի մոտ առկա  է եղել ալկոհոլային հարբածություն, զույգ նախաբազուկների  կտրվածքներ, հետազոտումից հետո նաեւ նախնական ախտորոշմամբ հայտնաբերվել է գանգուղեղային փակ վնասվածք: Մինչ բժիշկները տղային բուժօգնություն են ցուցաբերել, եւ փորձել են հիվանդասենյակում տեղավորել, տուժածն անկանոն վարք է դրսեւորել, աղմկել:

Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տուժածը չի ենթարկվել բուժանձնակազմի ցուցումներին, բացել է պատուհանն ու դուրս է  ցատկել:

Տարածքից հեռանալ չի կարողացել: Բժշկական կենտրոնի բակում հսկողություն իրականացնող իրավապահները բռնել, տարել են:

Բժիշկների հավաստմամբ  տուժածը լուրջ վնասվածքներ չի ունեցել, հոսպիտալացման կարիք չի ունեցել: Բուժօգնությունը ցուցաբերվել է ամբուլատոր պայմաններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ