17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Էջմիածնի քաղաքապետը հաշվետու է

unnamed

2017 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,6  տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 365մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 428մլն դրամ։  Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով պլանային առաջադրանքը եւս կատարվել է 104,6  տոկոսով։ Պաշտոնական այս տվյալները ներկայացրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` բաց հրապարակային հաշվետվությամբ, որի ժամանակ նաեւ մանրամասն զեկուցեց, թե ինչ նպատակներով է օգտագործվել հավաքագրված բյուջեն:

 2017թ-ին  Էջմիածին քաղաքի թվով 2756 հարկատուի տրամադրվել է  գույքահարկի գծով՝  19մլն 641 հազար դրամի, հողի հարկի գծով՝ թվով 1028 հարկատուի`  8 մլն 638 հազար դրամի հարկային արտոնություն։

Հարկային արտոնություններ տրվել նաեւ  34 զոհված ազատամարտիկի ընտանիքի`  197 հազար 800 դրամի չափով, Հայրենական մեծ պատերազմի  թվով 4 վետերանների` 41 400 դրամի չափով։ Հողի հարկի գծով  100 % արտոնություն էլ տրվել է կարկուտից վնասված ցանքատարածքների 39  հողատերերի`908 200 դրամի  չափով։

Ներկայացվեց, որ արդյունավետ են աշխատել քաղաքապետարանի բոլոր օղակները: Բնակկոմունալ տնտեսությունն, օրինակ, բարձր որակով կազմակերպել է աղբահանությունը, լուրջ աշխատանք է կատարել նաեւ տանիքաշինության ոլորտում:   

Հստակ աշխատանքներ են կատարվել քաղաքի բարեկարգման ուղղությամբ: 2017 թվականի ընթացիկ տարում ընդհանուր առմամբ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել քաղաքի 57 փողոցներում եւ 10 բազմաբնակարան շենքերի բակերում: Լուրջ աշխատանքներ են տարվել նաեւ մայթերի բարեկարգման ուղղությամբ. սալիկապատվել, անհրաժեշտության դեպքում  վերափոխվել են  մայթերի եզրաքարերը, կառուցվել են թեքահարթակներ:  Նոր գիշերային լուսավորություն է անցկացվել թվով 63  փողոցներում եւ 37 փակուղիներում:  Այսօր արդեն էջմիածնում կա լիարժեք լուսավորվող 172  փողոց` ներառյալ փակուղիները եւ 184 բազմաբնակարան շենքի բակ:Այս ցուցանիշը գերազանցում է Խորհրդային միության ժամանակ Էջմիածնում լուսավորված փողոցների քանակը: Լուսավորվող փողոցների թվի ավելացմանը զուգահեռ, էներգախնայող լեդ լուսատուների  տեղադրման շնորհիվ, նույնիսկ էլ.էներգիայի սակագնի բարձրացման պայմաններում,  80%-ով  նվազել է փողոցների արտաքին լուսավորության սպառած էլէներգիայի ծախսը, եւ սա այն պարագայում, երբ լուսավորության տեւողությունը 3,5 ժամի փոխարեն դարձել է   5,5-ից  6 ժամ, որոշ հատվածներում` մինչեւ առավոտ:

Մշակույթի ոլորտը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Տարվա ընթացքում անցկացվում են բազում մշակութային միջոցառումներ` ամառային բաց կինոդիտումներ, համերգային ծրագրեր, բոլոր պետական, ազգային տոներին նվիրված մշակութային ծրագրեր եւ այլն: Հաշվետու տարվա ընթացքում հարստացվել է նաեւ գրադարանների գրքային ֆոնդը: Այսօր արդեն Էջմիածնում գործող 7 գրադարանների գրքային ֆոնդը մոտ 271 հազար է:

Հիմնավոր աշխատանքներ կատարվել են գրեթե բոլոր մանկապարտեզներում: Մասնավորապես, հիմնովին վերանորոգվել է թիվ 15 մանկապարտեզի շենքի  տանիքը, խոհանոցի ու սննդի պահեստները, ձեռք է բերվել խոհանոցային նոր գույք: Հիմնանորոգվել է նաեւ թիվ 13 մանկապարտեզի  մեկ մասնաշենքի տանիքը եւ  թիվ 10  մանկապարտեզի  տանիքի մնացյալ հատվածը: Իսկ սանհանգույցների, ոռոգման համակարգերի, բակային տարածքների բարեկարգում կատարվել են բոլոր մանկապարտեզներում:

Սպորտի բնագավառում եւս հաջողություններն ակնառու են: 2017թ. էջմիածնեցի մարզիկների  համար տարբեր մրցասպարեզներում հաջողությունների գրանցման տարի է եղել:

Տարվա ընթացքում ընդլայնվել են արտաքին կապերը: Համագործակցության հուշագիր  է  ստորագրվել Լատվիայի Դաուգավպիլս քաղաքի հետ, իսկ Ֆրանսիայի Շաղվիո Շավանիո քաղաքի հետ գործող համագործակցության հուշագիրն ամրապնդվել է բարեկամության ու  համագործակցության պայմանագրով:

Ամփոփելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանն  արձանագրեց, որ քաղաքապետարանի գործունեությունը դրական գնահատականի է արժանացել նաեւ պետական եւ հասարակական տարբեր կառույցների կողմից: Հատկանշական է, որ Էջմիածինը  ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Հայաստանի համայքների միության կողմից  ճանաչվել է  2017 թվականին Հայաստանի Հանրապետության նշանակալից առաջընթաց գրանցած համայնք:

Մանրամասն շարադրելով 2017-ի ընթացքում կատարված աշխատանքները, քաղաքապետը նաեւ հստակ նշեց, որ վերջնական գնահատականը էջմիածնեցին է տալիս եւ քաղաքային իշխանություն- Էջմիածնեցի կապն ամուր պահելու համար ստեղծված են բազմաթիվ խողովակներ՝ ընդունելություն քաղաքապետի մոտ, հանդիպումներ քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, քաղաքապետին կից ուսանողական, մշակութային, այլ մասնագիտական խորհուրդներ, հետադարձ կապ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, շփումներ սոցիալական ցանցերում եւ իհարկե՝ 7-օրյա գործող քաղաքապետարանի թեժ գիծ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ