16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքում 8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է զինծառայողից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ սեռական հարաբերություններ ունենալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի Ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են երեխային և նրա մորը, ովքեր հրավիրվել են Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ