20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողջ ընտանիքին կացնահարած Վլադիկը պնդում է` կացինը աներոջ ձեռքից է վերցրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով  դտական նիստը:

Ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը  շարունակում է պնդել, որ կացինը վերցրել է  նախկին աներոջ ձեռքից: 

Նախորդ դատական նիստին հարցաքննվել է  Վլադիկ Մարտիրոսյանը , որը հրաժարվել է պատասխանել դատախազի եւ տուժող կողմի հարցերին: Նա պնդել է, որ վիճաբանության ժամանակ կացինը վերցրել է Վաչագան Մանսուրյանի ձեռքից եւ ինքնապաշտպանվել է:

Թագուհի Մանսուրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իր և հոր համար շատ ցավոտ են այդ դատական նիստերը, մանավանդ, որ մոր սպանողը մեղադրանքներ է հնչեցնում հենց դատարանում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի  հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ