18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է 9 ամյա դստեր հետ ինքնասպանություն գործած Գայանեն. մանրամասներ

Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցե: Հանրությունը ցավով և տագնապով քննարկեց լուրը`  Դավթաշենի կամրջից նետվել էր  37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ:

Ավելի ուշ լրատվամջոցները պարզեցինև ներկայացրեցին տեղեկատվություն, ըստ որի Գայանե Հարությունյանը Սեյսմիկ ծառայության արեւմտյան ՊՈԱԿ-ի աշխատակից էր:

Կինն ամուսնալուծված էր և ապրում էր վարձակալական հիմունքներով` մոր և 9 ամյա դստեր հետ:

Henaran.am-ի թղթակիցը Արտակարգ  իրավիճակների նախարարությունից փորձեց ճշտել` ինչպիսի մարդ և աշխատակից էր ինքնասպանություն գործած երիտասարդ կինը:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հնարավոր եղավ պարզել, որ Գայանե Հարությունյանը  եղել է ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ։

Գործակալության լուծարումից հետո Գայանեին այլ պաշտոն է առաջարկվել: Նա եղել է բարեխիղճ աշխատող և բնութագրվում է, որպես լավ մարդ և աշխատակից:

Մեզ տրամադրված տեղեկության համաձայն` փետրվարի 13-ին Գայանեն ներկայացել է աշխատանքի: Աշխատանքն ավարտելուց հետո նա իր անմիջական ղեկավարին խնդրել ` հաջորդ օրը ավելի ուշ գալ աշխատանքի, քանի որ հիվանդ է և պետք է այցելի բժշկի:

Գայանեն այլևս չի եկել աշխատանքի: Հետո պարզվել է , որ նրա մայրը զանգել է ծառայության աշխատակիցներից մեկին եւ ասել, որ իր աղջիկը նախորդ օրվանից երեխայի հետ բացակայում է: Հետո, երբ Գայանեի գտնվելու մասին ինֆորմացիա չի ճշտվել` մայրը դիմել է ոստիկանությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ