25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովում մերժեցին «Ելք»-ին

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն ավարտվեց: Օրենքի նախագիծն ԱԺ-ն մերժեց: Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և 35 կողմ, 38 դեմ ձայներով չընդունվեց: Մինչ այդ վարման կարգով ձայն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ նկատելով. «Բառացի ասել եմ, նախագիծն ընդունելու դեպքում բյուջեի եկամուտները կնվազեն 32 միլիարդով, որից 17միլիարդից կօգտվեն նրանք, ովքեր աշխատում են և վճարում են եկամտահարկ, իսկ 15 մլրդը, եթե ամբողջ վառելիքի ծախսն էլ գնա գյուղմթերքին, կկազմի 0,3%-ը, ես այլ բան չեմ ասել»,-ասաց նա:

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ, հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման: Նոր նախագծի ընդունմամբ ընդիմադիր պատգամավորները վստահ էին, որ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա` նպաստելով դրանց էժանացմանը: Ըստ նախագծի` 150 հազար դրամից մինչև 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվեր մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ