25 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2018

Ինչո՞ւ է «Ելքն» ուզում վարչապետի թեկնածու առաջադրել. պարզաբանում է Փաշինյանը (տեսանյութ)

«Մենք այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու չենք առաջադրել դեռ: Երկրորդ՝ մեզ համար ակնհայտ է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, ով 2014 թ-ի ապրիլին հայտարարել է, որ վարչապետ չի լինելու, և սա ներքաղաքական իրավիճակի սրացման մեծ պոտենցիալ ունի»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքով է «Ելքն» առաջարկում վարչապետի թեկնածու, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ունի ու չի պատրաստվում սատարել նրանց:

Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակի հետ կապված՝ քաղաքական պրոցեսը հետաքրքիր է հենց այս տրամաբանության մեջ, որ ստացվում է, որ ՀՀ քաղաքացուն խաբում են: «Մենք կարծում ենք, որև ՀՀ քաղաքացին այս իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն պետք է ունենա, և տվյալ դեպքում սա իմ անձնական կարծիքն է»:

Դիտարկմանը, թե ինչպես ժամանակին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքացիները խնդրեցին, որ վերադառնա քաղաքականություն, այնպես էլ հիմա կարող է լինել, որ նախագահ Սարգսյանին խնդրեն չհեռանալ, դառնալ վարչապետ, Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ապա հավելեց, որ երբ սահմանադրական փոփոխությունների մեկնարկն էր տրվում, Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը Սահմանադրությունը չի փոխում, որ վարչապետ դառնա: «Սա խնդրանքի հետ կապ չունի, սա ի՞նչ կապ ունի խնդրանքի հետ, բայց ամեն ինչն էլ կարելի է խնդրանքով բացատրել»:

Դիտարկմանը, թե հենց իրենց Փաշինյանին էլ մեղադրում են, որ կարելի էր ավելի վաղ կանխել Սարգսյանի՝ վարչապետ դառնալը, նա արձագանքեց. «Ես ասել եմ, որ 2015-ի Սահմանադրությամբ՝ Սերժ Սարգսյանը վերարտադրվելու որևէ պրոբլեմ չունի, և նորով էլ նա չի ունենալու այդ խնդիրը»: Փաշինյանն ընդգծեց՝  խորհրդարանական համակարգի վարչապետը, որը կունենա խորհրդարանական մեծամասնություն, ավելի հզոր դեմք է, քան հանրապետության նախագահը:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ