20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաջին ատյանում ձայնագրությունները չեն ուսումնասիրվել. Բաբայանը հայտարարեց

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 16-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց կրկին անգամ ուսումնասիրել մի քանի ձայնագրություններ, որոնց ամսաթվերը նա նշեց, սակայն մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ: Արամ Արամյանը նշեց, որ այդ ձայնագրությունները առաջին ատյանի դատաքննության ժամանակ պատշաճ հետազոտվել են:

Խորհրդակցելուց հետո նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է միջնորդությունը:

Սամվել Բաբայանը նշեց, որ առաջին ատյանում այդ ձայնագրությունները չեն հետազոտվել: Բաբայանը կրկին միջորդեց, որ վերաքննիչ դատարանը ևս ուսումնասիրա այդ ապացույցները:

Բաբայանը խորհրդակցեց իր պաշտպանի հետ և այլ միջնորդություն չներկայացրին:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ