25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամեն գիշեր, նախքան քնելը, պետք է քննես քո խիղճը

Ամեն գիշեր, նախքան քնելը, պետք է քննես քո խիղճը – որովհետև չգիտես, առավոտյան ո՞ղջ կլինես։ Այն ինչ, քեզ վրդովում է կամ սխալ ես գործել, պետք է վերականգնել։ Օրինակ՝

1․ Եթե մի բան ես գողացել, աշխատիր վերադարձնել։

2․ Եթե մեկին վիրավորել ես, փորձիր հաշտվել այդ մարդու հետ, անմիջապես արա այդ։ Եթե չես կարող հենց այնպես հաշտվել, ապա հաշտվիր Աստծու հետ՝ ասելով «Ես շատ եմ ցավում»։

Սա շատ կարևոր է, որովհետև ինչպես սիրո գործեր ունենք, այնպես էլ զղջման ներգործություններ։ Կարող ես ասել, «Տեր, ցավում եմ Քեզ վշտացնելուս համար և խոստանում եմ այլևս Քեզ չնեղացնել», այսպիսի մի բան։ Հաճելի է բեռից ազատ լինելու զգացողությունը, մաքուր սիրտ ունենալը։ Հիշեք, որ Աստված ողորմած է։ Բոլորիս ողորմած Հայրն է։ Մենք Նրա զավակներն ենք և Նա կների մեզ և կմոռանա, եթե մենք հիշենք այդպես վարվել։

Համենայնդեպս, քննիր նախ քո սիրտը՝ տեսնելու՝ ներողամտության պակաս ունի՞ ուրիշների հանդեպ, որովհետև, ինչպե՞ս կարող ենք Աստծուց ներողություն խնդրել, երբ ինքներս չենք կարող ուրիշներին ներել։ Հիշեք, եթե իսկապես մաքուր սրտով նպատակ ունեք այդ անել, Աստծու աչքին դուք կբարձրանաք։ Նա ձեզ կների, եթե ճշմարտապես խոստովանեք։

Ուստի աղոթեք, որպեսզի կարողանաք ներել բոլոր նրանց, որոնց վշտացրել եք կամ չեք սիրում և ներեք, ինչպես ձեզ է ներվում։

Մայր Թերեզա

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ