26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված իմ, տուր ինձ զորություն

Ամեն Կիրակի Կալկաթայի գետնախորշերի աղքատներին էի այցելում,- գրում է Մայր Թերեզան իր նամակներից մեկում։ «Չէի կարող օգնել, որովհետև ոչինչ չունեի։ Վերջին անգամ նվազագույնը երկու տասնյակ փոքրիկներ իրենց «մամա»-ին էին սպասում։ Ինձ տեսնելով վազեցին ընդառաջ՝ մի ոտքի վրա ցատկոտելով։

Տնակները «պարի» են կոչվում։ Այնտեղ ընտանիք է ապրում։ Յուրաքանչյուր ընտանիք ունի ընդամենը մեկ սենյակ՝ երկու մետր երկարությամբ և մեկ կամ մեկ ու կես մետր լայնությամբ։ Դռները այնքան նեղ են, որ ես հազիվ եմ անցնում, իսկ առաստաղը այնքան ցածր, որ հնարավոր չէ կանգնած մնալ։

Եվ մտածել, որ այդպիսի խրճիթների համար այդ խեղճ ժողովուրդը պարտավոր է չորս ռուպի վճարել։ Իսկ կանոնավոր չվճարելու դեպքում փողոցում կհայտնվեն։ Հիմա արդեն չեմ զարմանում, թե ինչո՞ւ են իմ աշակերտները սիրում իրենց դպրոցը և նրանցից շատերը հիվանդ են տուբերկուլոզով։

Մի խեղճ կին կար, որը երբեք, ոչ մի անգամ չէր բողոքել իր թշվառությունից։ Տխուր էի, միաժամանակ երջանիկ, տեսնելով, որ իմ գնալը նրանց ուրախացնում էր․ «Վերադարձիր նորից, քո ժպիտն արևն է այս տան»,- ասում էր մի ուրիշ կին։

Վերադարձի ճանապարհին մտածում էի․ «ԱՍՏՎԱԾ ԻՄ, ՈՐՔԱՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԵՐՋԱՆԿԱՑՆՈՒՄ ՆՐԱՆՑ։ Տուր ինձ զորություն լինելու միշտ նրանց կյանքի լույսը, որպեսզի կարողանամ նրանց առաջնորդել դեպի Քեզ»։

Մայր Թերեզա

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ