19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր, գթա մեղավորիս և ընդունիր, ինչպես անառակ որդուն

Քեզ եմ ցանկանում, բարերա՛ր Տեր, և փափագում եմ իմ գթած Հորը. գթա՛ մեղավորիս և ընդունի՛ր, ինչպես անառակ որդուն: Հագեցրո՛ւ իմ քաղցը Քո սիրով և առատաբուխ շնորհովդ լցրո՛ւ իմ ծարավը, քանզի միշտ առ Քեզ մոտենալ եմ կամենում և ցանկանում եմ Քեզ նայել հարաժամ, Քո շնորհներն եմ փափագում մշտապես և հանապազ Քո ողորմությանն եմ կարոտում:

Պատժվածների հետ մի՛ մեղադրիր և ատելիների հետ մի՛ դատապարտիր, այլ ընդունի՛ր Քո կամքը կատարողների և պահպանի՛ր Քո պատվիրանները պահողների հետ:

Քանզի եթե առանց ներելու քննես հանցանքներս, զուր է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի կրակն է իմ ժառանգությունը:

Քանզի եթե իմ մեղքերն ու անվայել մտքերը դատես, ապա ես երանի կտամ որովայնում չեղածին, այլ նայի՛ր իմ խնդրանքներին ու պաղատանքներին և Քո ողորմությունից մի՛ հեռացրու ինձ, քանի որ ցանկանում եմ Քո ողորմությունը և Քո գթությանն եմ կարոտում:

Որովհետև միշտ պղծեցի իմ մարմինը և հանապազ աղտեղի դարձրեցի հոգիս ո՛չ միայն չարաչար վարքով, այլ նաև զազրելի խորհուրդներով:

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ – 5-ՐԴ ԴԱՐ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ