18 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2018

«Հիմա մեր այդ խոստումն ուժի մեջ է». քաղաքապետարանը պատրաստ է

5342123

«Երևանի քաղաքապետարանն ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա իր պատրաստակամությունն է հայտնում ներգրավվել Նուբարաշեն ՔԿՀ-ի տարածքում վթարված կոյուղագծի վերակառուցման աշխատանքներին:

Դեռ մեկ տարի առաջ, երբ կրկին այս հարցը շրջանառվում էր, մեր կողմից հստակ եղել է արձագանքը, որ տվյալ խնդիր ունեցող հատվածը գտնվում է Քրեակատարողական հիմնարկի տարածքում, և դեռ մեկ տարի առաջ քաղաքապետարանն ասել է, որ պատրաստ է աջակցել ՔԿՀ-ին տվյալ խնդրի լուծման համար: Հիմա մեր այդ խոստումն ուժի մեջ է»,-Henaran.am-ին է փոխանցել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Հավելենք, որ այսօրվանից սկսվել են Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնել է Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ