20 Օգոստոսի, Երկուշաբթի, 2018

Գոռ Վարդանյանն իրեն սխալ պահեց. ազատամարտիկ (տեսանյութ)

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ասում է, որ «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամները շատ կարևոր հարց բարձրացրին երեկ նիստին: «Ճարահատյալ դա առաջացավ, տարիներ շարունակ այդ խնդիրը կար: Փաստորեն, եթե պետք է մի հարց տեղ հասնի, պետք է այդպիսի կռիվ, խալմալա լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Սարուխանյանն ընդգծեց, որ իրեն սխալ պահեց Գոռ Վարդանյանը. «Մարդիկ ընդամենն ասել են՝ մեկ աշխատանքային օր շնչեք նույնը, ինչ մարդիկ շնչում են տասնյակ տարիներ: Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը լիցքավորվեր «Հանրապետականի» այդ եռանդով, երբ որ հոտը քթներին ես բերում, տեսեք՝ ինչ զայրույթ է առաջանում»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ