23 Մայիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Համակարգային լուծում է հարկավոր. հաշմանդություն ունեցող անձանց լսող չկա՞

1hashmandamutyan qaylarshav (12)

««Բարձրագույն կրթության մասին»  օրենքի նախագիծը Ազգային ժողովում է և մինչ նախագծի քննարկումը  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն առաջարկություններ էր ներկայացրել և մեր առաջարկությունների մեծ մասը չի ընդունվել»,-այսօր` փետրվարի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը:

Բաթոյանը փաստեց, որ այս գործընթացը անընդունելի է նաև մշակման փուլում, քանի որ գործընթացը իրականացվում է առանց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության:

«Մարդիկ, ում կյանքի վրա կարող են ազդեցություն ունենալ նման որոշումները, քաղաքականությունը, նախագծերը  պետք է մասնակցություն ունենան այդ գործընթացին: Այս գործընթացում հաշմանդամոթյուն ունեցող մարդիկ մասնակցություն չեն ունեցել, նախնական որևէ քննարկում չի եղել, որևէ խմբի հետ և  միակ առաջարկությունը, որը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ կողմից` մեր առաջարկությունն է, որը արդեն գիտենք ինչ ճակատագրի արժանացավ»,-մանրամասնեց Զարուհի Բաթոյանը հավելելով, որ երեկ այնուամենայնիվ հանդիպել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի հետ:

«Մենք կանք և ունենք փորձ և կարող ենք մեր փոձով լուծումներ առաջարկել և որևէ մեկից լավություն չենք պահանջում: Հաշմանդամություն ունեցող մարդիկ պահանջում են կրթության իրավունքի ապահովում»,-նկատեց Բաթոյանը:

Զարուհի Բաթոյանը կոչ է անում հանրային լսումների ժամանակ այս հարցերը բարձրաձայնել:

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահը ընդգծում է, որ խոսքը միայն թեքահարթակների մասին չէ, ալ տեղեկատվական մատչելության, դասագրքերիև այլն: Նրա  խոսքով` համակարգային լուծում է հարկավոր:

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ