28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու. Թուրքիայի նախագահ

er

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել»:

Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, ասելով.

«Մինչև հիմա ԻՊ-ի («Իսլամական պետություն») քա՞նի ահաբեկիչ եք ոչնչացրել(դիմում է ԱՄՆ-ին. խմբ.): Մենք շատ լավ գիտենք, թե տարածաշրջանում ով ում հետ է համագործակցում: Ոչ ոք ԻՊ-ը որպես պատրվակ օգտագործելու իրավունք չունի: Նրանք ԻՊ-ի շահերից ելնելով են գործում: Սիրիայում ԻՊ-ի թատրոնը մոտեցել է ավարտին: Իսկ «մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբևէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»:

Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ ներկայումս, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմն է ընթանում, որի նպատակը երկրները մասնատելն է:

«Ոմանք Թուրքիային էլ են, որպես այդ պատերազմի մի մասը դիտում: Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու, ոչ էլ հանուն ինչ-որ մեկի զավակ ունենք զոհելու»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի   հայտարարություններին:

Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ