20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժողովրդական երգերը մեր ազգային նկարագիրն է․ Հրանտ Մուրադյան /տեսանյութ/

Henaran.am-ը  երիտասարդ աշուղ, ժողովրդական երգիչ Հրանտ Մուրադյանի հետ զրուցելու առիթ նախորդիվ ունեցել է։ 
Այս անգամ նա ամփոփել է 2017 թվականը, ներկայացրել իր անելիքները։ Բացի այդ՝ մեր թղթակիցը Հրանտ Մուրադյանի հետ քննարկել է  երգարվեստին վերաբերող որոշակի հարցեր։

Հրանտ Մուրադյանը  նշեց՝ 2017 թվականն իր համար հագեցած տարի է եղել, հետևաբար դժվարանում է  հիշել բոլոր  ու ձեռքներումների մասին։

«Բայց, կարևոր ձեռքբերումների մասին, իհարկե, կնշեմ։ Պետերբուրգում մասնակցեցի միջազգային փառատոնի, որտեղ ինձ շնորհվեց հատուկ մրցանակ։ Այդ փառատոնին տարբեր երկրներից մասնակցում էին 700-800 մասնակիցներ և միակ հայը ես էի։ Բացի հատուկ մրցանակը՝  առաջարկ ստացա 2018-ին այդ փատառոնում հանդես գալ որպես ժյուրիի անդամ։ Նախորդ տարի ևս միջազգային փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվելու առաջարկ ստացա, որը Հայաստանում էր անցկացվում։ Փառատոնը անցկացվում էր Արմանդո Ղուկասյանի գլխավորությամբ։ 

2017-ին ունեցած իմ ձեռքբերումներից կառանձնացնեմ նաև այն, որ    հանդես եկա համերգով՝  «Շանթ» հեռուստաընկերության  եթերով հեռարձակվող «Arena live» հաղորդման շրջանակում։ 2017-ի ընթացքում բազմաթիվ համերգներ եմ ունեցել։ Առաջիկայում ևս նախատեսվում են համերգային շրջագայություններ։ Հուսամ՝  դեռ նոր ասելիքով կներկայացամ նաև արտերկրում ապրող հայ հանդիսատեսին, իսկ նրանք առիթ կունենան   ունկնդրել իմ ստեղծագործությունները», – նշեց Հրանտ Մուրադյանը։ 

 Վերջինս  ընդգծեց՝ իր կյանքում ստեղծագործական կյաքը բուռն է․ գրեթե միշտ ստեղծագործում է։ Ի դեպ,  Հրանտ Մուրադյանը ծրագրել է ամռան  սկզբին մենահամերգ ունենալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որի ընթացքում նա կներկայացնի նոր երգեր և գործիքային կատարումներ։ 

Հրանտ Մուրադյանը նշեց՝ թյուր կարծիք կա, թե ժողովրդական երգերը հիմնականում մեծահասակներն են սիրում ու լսում,  բայց այդ կարծիքը, ըստ երգչի, հիմնավորված  չէ։ Հրանտ Մուրադյանը դրանում համոզվել է ուսանողների  հետ աշխատելիս․ բազմաթիվ երիտասարդներ ամուր կառչած են իրենց արզային, մշակութային արժեքներին, արմատնրին։ 

Հրանտ Մուրադյանը  դասավանդում է   Երևանի էստրադային եվ ջազային արվեստի պետական քոլեջում՝ որպես ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս։ Բացի քոլեջը՝ դասավանդում   է  նաև Մեծամոր քաղաքում, որտեղ ղեկավարում եմ Մեծամորի Ջիվանու անվան աշուղական դպրոցը,  ինչպես նայև անցկացնում է անհատական պարապմունքներ Երևան քաղաքում։

Երգիչը  նշեց՝ տարբեր ժանրերի երաժիշտների հետ  շփումներ ունենալիս հասկացել է՝  բազմաթիվ  երաժիշտներ առնչվելով աշուղական, ժողովրդական երաժշտարվեստի հետ, ակամա դառնում են դրա  անբաժանելի մասը։

«Մեր ունեցած մշակութային  արժեքներն անգնահատելի են։ Իհարկե, ասում են՝ մեծ արժեքները գովազդի կարիք չունեն, բայց  միջավայրում մնացած արժեքները շատ են պրոպագանդվում, հետևաբար մեր ժողովրդական երգերր ևս պետք է մշտապես ներկայացնել, պրոպագանդել։  Ժողովրդական երգերը մեր ազգային նկարագիրն է», – ասաց Հրանտ Մուրադյանը։

Վերջինս շեշտեց՝ բեմական գործունելությունը և մանկավարժական աշխատանքը համատեղելն, իհարկե, այնքան էլ հեշտ չէ, բայց, ամեն դեպքում հաջողվում է։

Տարածված կարծիք կա այն մասին, որ ժողովրդական, աշուղական երգերին կարելի է նոր ռիթմեր տալ, որոշակի փոփոխությունների ենթարկել,  և այդ դեպքում երիտասարդներն ավելի շատ կլսեն այդ ստեղծագործությունները։ Անդրադառնալով   այս տեսակետին՝ Հրանտ Մուրադյանը նշեց․ «Ես այն պահպանողականներից եմ, ովքեր կտրականապես դեմ են, որ մեր շուղական, ժողովրդական երգերը փոփոխվեն։ Ճիշտ է, կողմ եմ, որ երաժշտության մեջ մի փոքր հագեցվածություն լինի, քանի որ երբ մեր աշուղները ստեղծագործել են, իրենց հնարավորությունները սեղմ   են եղել։ Հաճախ նրանք իրենք իրենց են նվագակցել։ Դա չի նշանակում, որ պետք է հենց այդպես էլ կատարվի․ դրա մասին չի խոսքը։ Բայց ինչ վերաբերում է այն խնդրին, որ կարելի է վերցնել մեղեդին ու այն իր հորիզոնից, ուղղվածությունից շեղել, դա վատ է։ Այդտեղից է սկսում ժողովրդի ճաշակի աղավաղումը։ Ցանկացած ստեղծագործություն պիտի կատարվի այնպես, ինչպես գրել է   հեղինակը։ Ոչ   ոք իրավունք չունի թերահավատորեն վերաբերվել Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի կամ մնացած աշուղների ու կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Նրանք շատ խելացի են եղել, և եթե գտել են, որ այդ ստեղծագործությունները այդպես պետք է կատարվի, կարծում եմ՝ այդ ստեղծագործությունների մեջ ինչ-որ  ավելորդ ձեռագիր   մտցնել  չի թույլատրվում», –  եզրափակեց Հրանտ Մուրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ