20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանները հեռացրին քաղաքապետարան ներխուժած քաղաքացիներին

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքում են ավագանու նիստի ընթացքում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենք ոչ թե աջակցություն են հայտնում որեւէ քաղաքական ուժի, այլ պարզապես դատապարտում են բռնությունը եւ ակցիան կազմակերպելով իրենց բողոքն են հայտնում այսօր ավագանու նիստի ընթացքում կատարված բռնության դեմ:

Ապա քաղաքացիների մի մասը փորձեց ներխուժել  քաղաքապետարանի շենք:  Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Բռնապետարան», «գՈՌապաշտ ՀՀԿ», «Բռնացողներն էլ են հանցագործ, արդարացնողն էլ» գրությամբ պաստառներ: Ոստիկանները նրանցից պահանջեցին հեռանալ միջնացքից եւ ազատել քաղաքապետարանի մուտքը, սակայն, ակցիայի մասնակիցները չենթարկվեցին եւ նստեցին միջանցքում: Ոստիկանները նրանց նկատմամբ բռնի ուժ կիրառելով հեռացրին քաղաքապետարանից:

Լուսանկարը՝ news.am-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ