26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գարնանը Ադրբեջանը կսրի իրավիճակը

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ հասկանալու համար, թե ինչու են Ադրբեջանում արտահերթ ընտրություններ նշանակվել, բավական է ծանոթանալ այնտեղ ընթացող ներքին իրադարձություններին: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ այս պահին այնտեղ ընդդիմությունը դժգոհության ալիք է բարձրացնում, իսկ սա կարող է թուլացնել իշխանությանը: «Հետևաբար թուլացումից խուսափելու համար պետք է կրկին ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրին, ինչը և հերթական անգամ կարող է դառնալ երաշխավորագիր իշխանությունների վերարտադրության համար»,-նշեց նա:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ չի բացառվում, որ գարնանն՝ ընտրություններից հետո կամ առաջ Ադրբեջանը սրի իրավիճակը, կտրուկ սրի: «Ապրիլյան պատերազմից հետո մեր բանակում շատ փոփոխություններ են եղել: Բանակը լավ վիճակում, բայց դիվանագիտական հարթակում ավելի լավ աշխատանք է պետք տանել»:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շարունակ նոր զինամթերք է ստանում, այսինքն՝ պատրաստվում է պատերազմի: «Իհարկե, կարևոր է, որ գերտերությունները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Եվրամիությունը պատերազմ չեն ցանկանում, բայց եկեք, չմոռանանք, որ հենց այդ գերտերությունների միջև էլ մեծ խնդիրներ ու հակասություններ կան: Վառ օրինակն են  ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ