19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատապարտում են

Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում Երևանի  է ավագանու անդամ «Երկիր Ծիրանի»կուսակցության ներկայացուցիչ  Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը

 

2018 թվականի փետրվարի 1 Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից  բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող  կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել  քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ  դուրս են  հանել  ընդդիմադիր խմբակցության անդամներին։

«Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը ։

Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։

Հիշեցնենք, որ ծեծը  կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով  լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը: 

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտում։

«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն և քրեական պատասխանատվության  ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:

    Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական և հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ